Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Ապրիլ

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրեց Մանե Թանդիլյանի թեկնածությունը

 «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում 
առաջադրեց Մանե Թանդիլյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջադրեց պատգամավոր Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 14-ին Ազգային ժողովի առաջին նիստում առաջադրման մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջադրում է Մանե Թանդիլյանի թեկնածությունը»,-ասաց Մարուքյանը:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է քաղաքական երեք ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններ: Ազգային ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրեց Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունը, իսկ ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնը Սահմանադրության համաձայն պետք է տրվի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին: Ընդդիմադիր քաղաքական ուժերից` «Լուսավոր Հայաստան»-ն առաջադրել է  Մանե Թանդիլյանի, իսկ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը` Վահե Էնֆիաջյանի թեկնածությունները:

 ԱԺ առաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը:

«Իմ քայլը» հայտարարել է, որ սատարելու է ԱԺ փոխնախագահի ԲՀԿ թեկնածուին:  





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ