1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայում տպագրվել է Հայաստանի մասին թուրքերեն առաջին ճամփորդական ուղեցույցը

Թուրքիայում տպագրվել է Հայաստանի մասին թուրքերեն առաջին ճամփորդական 
ուղեցույցը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում  «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի, Եվրամիության և Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ տպագրվել է Հայաստանի մասին թուրքերեն առաջին ճամփորդական ուղեցույցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է  Ermenihaber-ը:

Ուղեցույցում զետեղված են Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկարները, ինչպես նաև գրքույկին կցված է հայերեն զրուցարան, որը թուրքերենից բացի այլ լեզուների չտիրապետող զբոսաշրջիկներին հնարավորություն կտա  սովորել և կիրառել որոշ հայերեն արտահայտություններ, որոնք անհրաժեշտ կլինեն ուղևորության ժամանակ:

«Հայաստանի ուղեցույց» նախագծի ղեկավարը պոլսահայ լրագրող Ալին Օզինյանն է:

«Այս նախագծի միջոցով մենք ցանկանում ենք թուրք զբոսաշրջիկներին ասել, որ Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ տնտեսական պատժամիջոցի կիրառման հետևանքով հայ-թուրքական սահմանի փակ լինելու և երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության հանգամանքները չեն կարող արգելք հանդիսանալ Հայաստան այցելելու և լավ տպավորություններ ստանալու համար»,-նշել է նախագծի ղեկավար Ալին Օզինյանը:

«Հայաստանի ուղեցույցը» հասանելի է համացանցում, այն կարելի է նաև անվճար ներբեռնել համակարգիչների և հեռախոսներին՝ PDF ֆորմատով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]