Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վահե Էնֆիաջյանը խոստանում է լինել «ժողովրդի ձայնը» խորհրդարանում փոխխոսնակ ընտրվելու դեպքում

Վահե Էնֆիաջյանը խոստանում է լինել «ժողովրդի ձայնը» խորհրդարանում 
փոխխոսնակ ընտրվելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսացկության՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու Վահե Էնֆիաջյանը խոստանում է ընտրվելու դեպքում խորհրդարանում լսելի դարձնել ժողովրդի մտահոգություններն ու առաջարկությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էնֆիաջյանն այս մասին ասաց հունվարի 14-ին` ԱԺ առաջին նիստում խորհրդարանի փոխնախագահի ընտրության հարցի քննարկմանը:

«Մեծ պատիվ է լինել նոր խորհրդարանի փոխնախագահի թեկնածու, իսկ ընդդիմադիր խմբակցության  թեկնածու` ավելի պատասխանատու:Մեր խորհրդարանը պետք է  դառնա  արդյունավետ երկխոսությունների, առողջ բանավեճերի հարթակ, որտեղ բարձրացված խնդիրների վերջնական հանգուցալուծումը պետք է բխի ժողովրդի և պետության շահերից: Ես որպես ընդդիմությունը ներկայացնող փոխխոսնակ՝ ընտրվելու դեպքում լինելու եմ  «ժողովրդի ձայնը» խորհրդարանում: Ժողովրդի հոգսերն ու առաջարկությունները բերելու եմ խորհրդարան և անելու եմ առավելագույնը` դրանք լսելի դարձնելու և լուծում տալու համար»,-ասաց թեկնածուն:

Նա շեշտեց, որ պատգամավորի համար չափազանց կարևոր է զգալ, շոշափել հասարակության  ազդակներն ու տրամադրությունները և դրանք հաղորդել խորհրդարանին: Էնֆիաջյանը խոստացավ  առաջնորդվել այդ սկզբունքով:

Էնֆիաջյանը կարևորեց նաև, որ խորհրդարանում տիրի բնականոն ու ներդաշնակ աշխատանքային մթնոլորտ: Իսկ ԱԺ նախագահությանը համարեց դրա երաշխավորը:

ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից առաջադրվել են Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերից` «Լուսավոր Հայաստան»-ից` Մանե Թանդիլյանը,  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից` Վահե Էնֆիաջյանը: Փոխնախագահները կընտրվեն փակ քվեարկությամբ: Փակ քվեարկությամբ ԱԺ նախագահ է ընտրվել «Իմ քայլը» դաշինքից Արարատ Միրզոյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]