1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում 
առաջադրեց Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահի՝ ընդդիմության համար նախատեսված պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջադրեց Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 14-ին Ազգային ժողովի առաջին նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը:

«Նա քաջատեղյակ է իր գործին, իր առջև ծառացած խնդիրներից չերկնչող, չերերացող տեսակ է: Ապրում է յուրաքանչյուրի հոգսով, աջակցում յուրաքանչյուրին, ով ունի դրա կարիքը»,- ասաց Բագրատյանը:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: Ազգային Ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրեց Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունը, իսկ ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնը Սահմանադրության համաձայն պետք է տրվի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին:

 ԱԺ առաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]