Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանում տեղի կունենա Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը

Երևանում տեղի կունենա Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հուլիսի 4-ից 6-ը տեղի կունենա Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  համագումարի ծրագրի  շրջանակներում նախատեսվում է աշխարհասփյուռ հայ բժիշկների և բուժքույրերի, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող փորձագետների և առողջապահության ոլորտի մասնագետների մասնակցությունը: Համագումարը կլուսաբանի հանրային առողջության և առողջապահության կազմակերպման, ընդհանուր բժշկության, ատամնաբուժության, դեղաբանության, բուժքույրական, առողջապահական կրթության և հարակից այլ բժշկական ոլորտներում արդի խնդիրները և առաջխաղացումները։

Հաշվի առնելով Հայաստանում անցկացված միջազգային բժշկական համագումարների հաջողությունները՝ Հայաստանի Առողջապահության նախարարության և AMIC-ի (Հայկական բժշկական միջազգային կոմիտեի) բարձր հովանու ներքո 2019 թվականին կայանալիք համագումարը կանդրադառնա մեր օրերում առողջապահությանն առնչվող կարևոր հիմնախնդիրներին:  Հիմնական բանախոսները և քննարկման մասնակիցները կկենտրոնանան համապատասխան թեմաների ավելի լայն շրջանակի վրա՝ ներառելով Հայաստան-Սփյուռք-Արցախ արդյունավետ համագործակցությունը և վերջիններիս առողջապահությանն առնչվող արդի խնդիրները։

Հուլիսի 3-ին կկազմակերպվեն սաթելիտային սիմպոզիումներ` միջազգային համագործակցության միջև կամուրջներ հիմնելու, ինչպես նաև առանց գրանցման վճարի հրավիրված մարզային բժիշկներին փոխանցելու ոլորտի նորագույն մոտեցումները: Հետաքրքիր սոցիալական ծրագիր կառաջարկվի համագումարի մասնակիցներին և նրանց ընտանիքներին:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]