Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քոչարյանի պաշտպանները քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն

Քոչարյանի պաշտպանները քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն 
կներկայացնեն

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ գործի քննությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նշեց, որ Քոչարյանը չի մասնակցելու նիստին:

«Դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ունենք, որը կքննվի: Այսինքն` հավանականությունը շատ մեծ է, որ այսօր բուն միջնորդությունների քննությանը չենք անդրադառնա»,- ասաց Օրբելյանը և հավելեց, որ նիստին հետո մանրամասն կներկայացնի, թե ինչ հիմքով են ներկայացրել միջնորդությունը:

Դատավոր Նելլի Բաղդասարյանի՝ դատախազների և քննիչի միջնորդությունը բավարարելուց և ինքնաբացարկ հայտնելուց հետո կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին նույնպես ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ իր հերթը չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել:
Այդ ամենից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին, որին ևս ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:

Դատարանը միևնույն ժամանակ կքննի նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]