1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Լենա Նազարյանի թեկնածությունը

 «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Լենա 
Նազարյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրեց Լենա Նազարյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 14-ին Ազգային ժողովի առաջին նիստում առաջադրման հայտարարությունն արեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Լենա Նազարյանն առանձնանում է  իր անաչառ մարդկային հատկություններով, դերակատարում է ունեցել ընտրական գործընթացներն ավելի ժողովրդավարական դարձնելու գործում»,-ասաց Մակունցը:

Խմբակցության ղեկավարի դիտարկմամբ` Նազարյանը նաև կարևոր դերակատարում է  ունեցել նախորդ գումարման ԱԺ-ում: Նրա համար քաղաքացին ու անհատը բարձրագույն արժեքներ են:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում կլինի քաղաքական 3 ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններ: ԱԺ փոխնախագահներից մեկի պաշտոնը Սահմանադրության համաձայն պետք է տրվի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին:

«Իմ քայլը» դաշինքն արդեն առաջադրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը փոխնախագահներից մեկի պաշտոնում:

ԱԺ նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]