Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԿԳՆ-ն դպրոցականների և երիտասարդների շրջանում կիբեռանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ է հայտարարել

ԿԳՆ-ն դպրոցականների և երիտասարդների շրջանում կիբեռանվտանգության թեմայով 
տեսանյութերի մրցույթ է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարին  նախատեսվող  «Ապահով համացանց»  շաբաթվա շրջանակում ՀՀ  կրթության և գիտության  նախարարությունը  դպրոցականների և  երիտասարդների  շրջանում   հայտարարում է կիբեռանվտանգության թեմայով տեսանյութերի  մրցույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական  մրցանակների: Մրցույթին մասնակցել ցանկացողներն  իրենց  տեսանյութերի  հղումները պետք է ուղարկեն մինչև հունվարի 28-ը, [email protected]  էլփոստին: 

Թեման պետք է կապ ունենա կիբեռանվտանգության հետ՝ սոցիալական ցանցերում անձնական տվյալների  պաշտպանությունից  մինչև  երեխաների  դեմ կիբեռհալածանքների  (cyber bullying) դեմ պայքար։ 

Տեսանյութի տևողությունը պետք է լինի 1-5 րոպե, լեզուն՝ հայերեն, մասնակիցների առավելագույն տարիքը 25-ն է: Լավագույն   տեսանյութերը  կցուցադրվեն  դպրոցներում,  ինչպես նաև կտեղադրվեն ԿԳՆ կայքում ևՖեյսբուքյան էջում: 

Մրցութային հանձնաժողովում ներկայացված են ԿԳՆ ներկայացուցիչներ և  տեղեկատվության անվտանգության մասնագետներ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]