Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքի ակցիան շարունակվում է

 Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքի ակցիան շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ դատարանի շենքի առջև ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքի ակցիան շարունակվում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 14-ին ժամը 13:30-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը:

Բողոքի ակցիան սկսվել էր դեռևս դեկտեմբերի 21-ին, երբ Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց  կալանքից ազատ էր արձակվել: Դեկտեմբերի 24-ին Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ:

Հունվարի 10-ին Մանվել Գրիգորյանի կալանքից ազատման դեմ բողոքող ցուցարարներից մեկը թքել էր նրա պաշտպանի մեքենայի վրա և վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հունվարի 14-ին եկել է բողոքի ակցիայի վայր` հետաքրքրվելու, թե ինչու են մի խումբ անձինք փաստաբանին` տվյալ դեպքում Արսեն Մկրտչյանին, նույնականացնում իր վստահորդի հետ:

«Խնդիրը նրանում է, որ մի խումբ անձինք փաստաբանին նույնացնում են նրա վստահորդի հետ, ինչն անթույլատրելի է: Իսկ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն նույնիսկ հանձնարարական ունի, որով պետություններին կոչ է արել, որպեսզի ստեղծեն այնպիսի պայմաններ, որ փաստաբանը անկաշկանդ իր գործունեությունը իրականացնի: Մենք փորձելու են բանակցությունների միջոցով պարզաբանել, որ փաստաբանին չի կարելի նույնականացնել իր վստահորդի հետ», -ասաց Զոհրաբյանը:

Նա բողոքի ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանին ներկայացրեց փաստաբանի գործառույթները՝ նշելով, որ անթույլատրելի է վիրավորել նրան կամ խոչընդոտել փաստաբանի աշխատանքը:

Ջիվան Աբրահամյանի խոսքով` Մանվել Գրիգորյանի պաշտպանը վիրավորել է ակցիայի մասնակիցներին, այդ պատճառով նա իրավունք չունի պաշտպանել Մանվել Գրիգորյանին:

Փաստաբանների պալատի նախագահն իր հերթին ընդգծեց, որ յուրաքանչյուր հարց պետք է լուծվի իրավական դաշտում:

Հունվարի 11-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում:

Ազգային անվտանգության ծառայության ԱԱԾ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ասված էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի:

Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրմամբ սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]