1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վրաստանի խորհրդարանն աշխատանքը կվերսկսի փետրվարի 5-ին

Վրաստանի խորհրդարանն աշխատանքը կվերսկսի փետրվարի 5-ին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանն աշխատանքը կվերսկսի փետրվարի 5-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է օրենսդիր մարմնի կանոնակարգում: Վրաստանի խորհրդարանի ձմեռային նստաշրջանն ավարտվել Է դեկտեմբերի 27-ին:

Փաստաթղթի համաձայն, Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը բացվում Է փետրվարի առաջին երեքշաբթի օրը, որն ընթացիկ տարում համընկնում Է ամսի 5-ին: Գարնանային նստաշրջանի շրջանակներում պատգամավորները պետք Է լսեն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ամենամյա զեկույցը, որի համար այն առաջին զեկույցը կդառնա պետության ղեկավարի պաշտոնում: Վրաստանի Սահմանադրության մեջ եւ խորհրդարանի կանոնակարգում մտցված նոր ուղղումների համաձայն, երկրի օրենսդիր մարմինը Քութայիս քաղաքից (Իմերեթի), որտեղ նա աշխատում Էր 2012 թվականից, վերադարձել Է Թբիլիսի: Ուղղումներն ուժի մեջ են մտել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ 2018 թվականի դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած պաշտոնակալման արարողությունից հետո, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]