Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Ռոմա» ֆիլմն արժանացել Է Critics՚ Choice մրցանակի գլխավոր պարգեւին

«Ռոմա» ֆիլմն արժանացել Է Critics՚ Choice մրցանակի գլխավոր պարգեւին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնս Կուարոնի «Ռոմա» դրաման հունվարի 13-ին Critics՚ Choice Movie Awards մրցանակին Է արժանացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Պարգեւատրման՝ թվով 24-րդ ամենամյա արարողությունը կայացել Է Սանտա-Մոնիկա քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ), հեռարձակումն իրականացրել Է The CW հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կինոնկարը պատմում Է 1970-ական թվականներին մեքսիկական ընտանիքի դրամատիկական ճակատագրի մասին: Կուարոնը նաեւ Critics՚ Choice-ի պարգեւ Է ստացել որպես լավագույն ռեժիսոր: «Ռոմա» ժապավենը հունվարի 6-ին կրկնակի հաղթանակ Է տարել «Ոսկե գլոբուս» մրցանակի հանձնման 76-րդ արարողության ժամանակ: Այն պարգեւ Է ստացել «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» կատեգորիայում, իսկ Կուարոնը հաղթել Է նաեւ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Critics՚ Choice մրցանակը կիսել են Գլեն Քլոուզը եւ երգչուհի Լեդի Գագան: Քլոուզը շվեդ ռեժիսոր Բյոռն Ռունգեի «Կինը» ֆիլմում (2017 թ.) մարմնավորել Է նյույորքցի հայտնի գրականագետի կնոջը:

Լեդի Գագան խաղացել Է «Աստղը ծնվեց» մելոդրամայում, որը պատմում Է քանթրի ոճում հանրահայտ կատարողի եւ սկսնակ երգչուհու սիրո մասին: «Լավագույն դերասան» կատեգորիայում հաղթանակը շնորհել են Քրիստիան Բեյլին՝ «Իշխանություն» կինոնկարում խաղացած դերի համար: Ֆիլմում պատմվում Է ամերիկացի քաղաքական գործիչ Դիք Չեյնիի մասին, որը 2001-2009 թվականներին ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնն Էր զբաղեցնում Ջորջ Բուշ-Կրտսերի վարչակազմում: Չեյնիի դերը կատարել Է Բեյլը, իսկ նախկին նախագահին մարմնավորել Է «Օսկար»-ի մրցանակակիր Սեմ Ռոքուելը: Critics՚ Choice մրցանակը «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում ստացել Է ամերիկացի Մահերշալա Ալին՝ «Կանաչ գիրք» կինոնկարում կատարած դերի համար: ԱՄՆ-ի եւ Կանադայի կինոքննադատները երկրորդ պլանի լավագույն դերասանուհի են ճանաչել ամերիկուհի Ռեջինա Քինգին՝ «Եթե Բիլ-սթրիթը կարողանար խոսել» կինոնկարում խաղացած դերի համար: Critics՚ Choice մրցանակը շնորհվում Է Կինոքննադատների ասոցիացիայի կողմից, որոնք աշխատում են ԱՄՆ-ի եւ Կանադայի հեռուստատեսությունում, ռադիոյում եւ ինտերնետ-հրատարակություններում: Այդ պրոֆեսիոնալ միավորումը բաղկացած Է մոտավորապես 250 մարդուց եւ նմանօրինակ խոշորագույն կազմակերպությունն Է համարվում Է Հյուսիսային Ամերիկայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]