Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Չինաստանի արտաքին առեւտրի ծավալն աճել Է մինչեւ 4,6 տրլն դոլար ռեկորդային մակարդակ

Չինաստանի արտաքին առեւտրի ծավալն աճել Է մինչեւ 4,6 տրլն դոլար ռեկորդային մակարդակ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականին Չինաստանի արտաքին առեւտրի ծավալը հասել Է ամբողջ պատմության ընթացքում ռեկորդային նշագծի՝ կազմելով 4,62 տրիլիոն դոլար եւ 2017 թվականի համեմատությամբ ավելանալով 12,6 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ՉԺՀ-ի Գլխավոր մաքսային վարչության (ԳՄՎ) ներկայացուցիչ Լի Կույվենը:

Չինաստանի արտահանումը մեկ տարում աճել Է 9,9 տոկոսով, մինչդեռ ներմուծման աճը կազմել Է 15,8 տոկոս: Արտաքին առեւտրի բնագավառում դրական հաշվեմնացորդը հասել Է 546,8 միլիարդ դոլարի: ՉԺՀ-ի դրական հաշվեմնացորդի աճը շարունակվել Է չին-ամերիկյան առեւտրի բնագավառում՝ 2018 թվականի արդյունքներով ավելանալով մինչեւ 323,32 միլիարդ դոլար: 2017 թվականին այս ցուցանիշը եղել Է 275,8 միլիարդ դոլար: Չնայած երկու երկրների միջեւ «սակագնային պատերազմին», չինական ապրանքների արտահանումը Միացյալ Նահանգներ աճել Է 11,3 տոկոսով, մինչդեռ ԱՄՆ-ից ներմուծումն ավելացել Է 0,7 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]