Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լենա Նազարյանի համոզմամբ` ԱԺ նախագահը նույնիսկ իր կուսակցության մրցակից ուժի համար պիտի հասանելի դարձնի կառույցի ռեսուրսները

Լենա Նազարյանի համոզմամբ` ԱԺ նախագահը նույնիսկ իր կուսակցության մրցակից 
ուժի համար պիտի հասանելի դարձնի կառույցի ռեսուրսները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահը հանուն պետության, ընդհանուր նպատակի նույնիսկ իր կուսակցության մրցակից ուժի համար հասանելի պիտի դարձնի պետական այդ կառույցի ռեսուրսներն ու հնարավորությունները:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ`7-րդ գումարման ԱԺ առաջին նիստին ամբիոնից նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը և շեշտեց` թեկնածու Արարատ Միրզոյանն ի զորու է դա անել:

«Ես կարծում եմ, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի ոչ միայն քաղաքական շատ հստակ արժեքներ ունեցող, այլ նաև դրանց մասին մինչ այս օրը արտահայտած անձը: Նախ՝ նրա համար, որ հանրությունը պետք է կարողանա հետևել խոսքից գործին անցնելուն, նաև որ չլինի ետքայլ բարձրաձայնած արժեքներից: Այս առումով Արարատ Միրզոյանի քաղաքական արժեքներն ու սկզբունքները իրավահավասարության, ժողովրդավարության վերաբերյալ միանշանակ են ու հանրահայտ: ԱԺ նախագահը պետք է պետության բարեկառուցման ընդհանուր նպատակի համար նույնիսկ իր կուսացկության մրցակից ուժերի համար հասանելի դարձնի այս պետական կառույցի ռեսուրսներն ու հնարավորությունները: Նա պետք է հոգ տանի, որ խորհրդարանը դառնա հանրային խնդիրների քննարկման իրական հարթակը»,-ասաց Նազարյանը:

Նրա կարծիքով` ԱԺ նախագահը պետք է լինի այս կարևորագույն կառույցի անկախության և ինքնավարության պաշտպանը: Նազարյանը նկատեց` Արարատ Միրզոյանի անձնային որակները` վճռականությունը, հետևողականությունն ու համարձակությունը միայն երաշխավորելու են այդ արժեքների գործադրումը ԱԺ-ում:

Պատգամավորը վստահություն հայտեց, որ Արարատ Միրզոյանը, ունենալով քաղաքական, քաղաքացիական, ԱԺ-ում աշխատելու  փորձ, հրաշալի գիտակցում է այս ամենի կարևորությունն ու ի զորու է դա իրականացնել:

Ազգային ժողովի նախագահի միակ թեկնածուն «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Արարատ Միրզոյանն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]