1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԺ նախագահի թեկնածուն վստահեցնում է` լսումների միջոցով խորհրդարանը դարձնելու են հանրային քննարկումների լայն հարթակ

 ԱԺ նախագահի թեկնածուն վստահեցնում է` լսումների միջոցով խորհրդարանը 
դարձնելու են հանրային քննարկումների լայն հարթակ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական լսումների միջոցով Ազգային ժողովը պետք է դառնա հանրային քննարկումների այն հարթակը, որտեղ օրենսդրական նախաձեռնությունների համար հնարավոր կլինի ձեռք բերել լայն հասարակական  հավանություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը` պատասխանելով պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը շեշտեց, որ խորհրդարանական կառավարման պայմաններում ԱԺ-ում լսումների դերակատարությունը բավարար չի եղել նախկինում, ինչը զգալիորեն առաջացրել է հանրության դժգոհությունը: «Մարդիկ դիտարկել են, որ շատ ընդունվող օրենքներ չեն բխել իրենց շահերից»,-նշեց նա:

Արարատ Միրզոյանը շեշտեց, որ համաձայն է հնչեցրած գնահատականին` մինչ այժմ տեղի ունեցած լսումների հիմնական մասի վերաբերյալ: «Կիսում եմ լսումներին տրվող կարևորությունը: Վստահեցնում ենք, որ մենք  բոլորս, ես ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում և բոլոր խմբակցությունների հետ պիտի հնարավոր բոլոր ջանքերը գործադրենք, որ հենց լսումների միջոցով խորհրդարանը դառնա հանրային քննարկումների այն հարթակը, որտեղ հնարավոր պիտի լինի ձեռք բերել լայն հասարակական հավանություն` օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ»,-շեշտեց Միրզոյանը:

7-րդ գումարման Ազգային ժողովը հունվարի 14-ին գումարել է առաջին նիստը: 88 պատգամավոր ունեցող ամենամեծ ուժը՝ «Իմ քայլը», առաջադրել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]