Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան պարտավոր Է իրագործել Brexit-ը. Թերեզա Մեյ

Մեծ Բրիտանիան պարտավոր Է իրագործել Brexit-ը. Թերեզա Մեյ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անհրաժեշտ Է համարում իրագործել Եվրամիությունից երկրի դուրս գալու (Brexit) շուրջ 2016 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքները, այլապես բրիտանական դեմոկրատիայի ինստիտուտների նկատմամբ վստահությունը, նրա խոսքով, կխարխլվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է բրիտանական կառավարության ղեկավարի ճառում, որով Մեյը հունվարի 14-ին հանդես Է գալու Սթոք օն Թրենթ քաղաքի (Սթաֆորդշիրի կոմսություն) գործարանում, եւ որից հունվարի 14-ին քաղվածքներ Է հրապարակել The Guardian թերթը:

2016 թվականի հունիսին այդ հարցի շուրջ թագավորությունում կայացած հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ են տարել հանրակցությունից դուրս գալու կողմնակիցները: Brexit-ի օգտին Է քվեարկել նաեւ Սթոք օն Թրենթի այդ ձեռնարկության աշխատողների երկու երրորդը: «Ես խնդրում եմ խորհրդարանի անդամներին՝ հաշվի առնել իրենց գործողությունների բոլոր հետեւանքները մեր դեմոկրատական ինստիտուտների նկատմամբ բրիտանական ժողովրդի հավատը պահպանելու համար»,-նշում Է Մեյն այն գործարքի նախագծի շուրջ պատգամավորների՝ հունվարի 15-ին կայանալիք քվեարկության նախաշեմին, որը նա համաձայնեցրել Է Բրյուսելի հետ: Վեսթմինսթերյան պալատում (որտեղ նիստեր Է գումարում բրիտանական խորհրդարանը) ոմանք «կցանկանային հետաձգել կամ նույնիսկ կանգնեցնել Brexit-ը եւ դրա համար օգտագործելու են իրենց մատչելի բոլոր միջոցները»,-ընդգծում Է վարչապետը: Այդ դեպքում, նրա կարծիքով, «ժողովրդավարական գործընթացի ու քաղաքական գործիչների նկատմամբ մարդկանց հավատին աղետալի վնաս կհասցվի»: «Մենք բոլորս պարտավոր ենք իրագործել հանրաքվեի արդյունքները»,-հավելել Է Մեյը:

Նոյեմբերի 25-ին Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան մեկուկես տարի տեւած բանակցությունների արդյունքում համաձայնեցրել են Brexit-ի պայմանների շուրջ գործարքը, սակայն դրան պետք Է հավանություն տա նաեւ Միացյալ Թագավորության խորհրդարանը: Թերեզա Մեյի փոքրամասնության պահպանողական կառավարությունը լուրջ ներքաղաքական ճնշման Է ենթարկվում, քանի որ Համայնքների պալատի անդամների մեծամասնությունը նրանից պահանջել Է վերահամաձայնեցնել Brexit-ից հետո Մաքսային միությանը եւ ԵՄ-ի միասնական շուկային Հյուսիսային Իռլանդիայի անդամակցության պայմանները: Ստեղծված պայմաններում Մեյը որոշում Էր ընդունել ավելի վաղ ԵՄ-ի իշխանությունների հետ ձեռք բերված համաձայնագրի շուրջ խորհրդարանական քվեարկությունը դեկտեմբերի 11-ից տեղափոխել հունվարի 15: Սակայն փորձագետներից շատերը կանխատեսում են, որ կառավարությունը պարտություն կկրկի Համանքների պալատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]