1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ

Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը, Նիկոլ Փաշինյանին  նշանակել վարչապետ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018թ. մայիսի 8-ից: 2018թ. հոկտեմբերի 16-ին Փաշինյանը հրաժարական տվեց, ապա խորհրդարանի կողմից երկու անգամ վարչապետ չընտրելու հիմքով դեկտեմբերի 9-ին Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանց արդյունքներով ԱԺ-ում առաջին ուժն «Իմ քայլը» դաշինքն է` 88 պատգամավորով, որն էլ առաջադրել է Փաշինյանի թեկնածությունը գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում:

ՀՀ Սահմանադրության 149 հոդվածի (Վարչապետի ընտրությունը և նշանակումը) առաջին կետը սահմանում է. «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]