Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Նոբելյան դափնեկիր Ջեյմս Ուոթսոնին կոչումներից զրկել են ռասիստական արտահայտությունների համար


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենսաբան եւ բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեյմս Ուոթսոնին զրկել են այն բոլոր պատվավոր կոչումներից, որոնց նա արժանացել Է ավելի վաղ իր գլխավորած Cold Spring Harbor լաբորատորիայում: Համապատասխան հայտարարությունը հրապարակված Է կազմակերպության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ որոշման պատճառ են դարձել 90-ամյա գիտնականի ռասիստական արտահայտությունները նեգրոիդ ռասայի մարդկանց ինտելեկտուալ անլիարժեքության վերաբերյալ, որոնք հիմնավորվում են American Masters: Decoding Watson նոր վավերագրական ֆիլմով: «Ես , ընդհանրապես, մռայլ հեռանկարներ եմ տեսնում Աֆրիկայի համար, որովհետեւ մեր ամբողջ սոցիալական քաղաքականությունը կառուցվում Է այն ենթադրյալ փաստի վրա, թե նրանց ինտելեկտի մակարդակը նույնն Է, ինչ որ մերը. մինչդեռ բոլոր հետազոտությունները վկայում են, որ դա այդպես չԷ»,- 2007 թվականին հայտարարել Է նա The Times -ում հրապարակված հարցազրույցում, ինչից հետո զրկվել Է ղեկավար պաշտոնից: Հայտարարության հեղինակները նշել են, որ Ուոթսոնի հայացքները դատապարտելի են, չեն պաշտպանվում գիտության կողմից եւ չեն արտացոլում լաբորատորիայի դիրքորոշումը: Այս պահից կենսաբանը զրկված Է մեծավաստակ ղեկավարի, Օլիվեր Գրեյսի անվան մեծավաստակ պրոֆեսորի, ինչպես նաեւ պատվավոր հոգաբարձուի կոչումներից: 2014 թվականին Ուոթսոնն աճուրդում վաճառել Է Նոբելյան մեդալը, որպեսզի ստացված փողը նվիրաբերի գիտական ինստիտուտների եւ համալսարանների աջակցությանը: Ուոթսոնը ծնվել Է 1928 թվականին Չիկագոյում (Իլինոյսի նահանգ): 1962 թվականին Ֆրենսիս Քրիկի եւ Մորիս Հ. Ֆ. Ուիլքինսի հետ համատեղ նա ֆիզիոլոգիայի եւ բժշկագիտության գծով Նոբելյան մրցանակ Է ստացել ԴՆԹ-ի կառուցվածքի վերծանման համար:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ