Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Իմ քայլը» վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու է այսօր

 «Իմ քայլը» վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու 
է այսօր

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու է յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում, որը մեկնարկել է հունվարի 14-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ-ում այս մասին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Այո, իհարկե, վարչապետի թեկնածությունն առաջադրելու ենք այսօր»,-ասաց Մակունցը:

7-րդ գումարման ԱԺ առաջին նիստն ընթացքի մեջ է, և տեղի են ունենում ԱԺ նախագահի ու փոխնախագահների թեկնածությունների առաջադրումները:

ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցությունը ՀՀ նախագահին առաջարկելու է Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետի պաշտոնում: Սահմանադրության համաձայն՝ նոր ձեւավորված խորհրդարանում վարչապետի ընտրություն չի լինում: Ազգային ժողովում 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններից հետո առաջին ուժն «Իմ քայլը» դաշինքն է` 88, երկրորդը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, երրորդը` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատով:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]