Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վիքիպեդիան դառնում է 18 տարեկան

Վիքիպեդիան դառնում է 18 տարեկան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցի ամենամեծ հանրագիտարանը՝ Վիքիպեդիան հունվարի 15-ին դառնում է 18 տարեկան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վիքիմեդիա Հայաստանը՝ վիքիխմբագիրների և ազատ գիտելիքը տարածողների հետ հունվարի 15-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում նշելու է հանրագիտարանի ծնունդը։ Այդ օրը, բացի տոնախմբությունից ու ջերմ հանդիպումներից, Վիքիմեդիա Հայաստանն ամփոփելու է նաև 2018-ին կատարած աշխատանքը, խմբագրումները, կազմակերպված միջոցառումներն ու համագործակցությունները։

Վիքիպեդիան բազմալեզու ազատ հանրագիտարան է, որը ստեղծել են Ջիմմի Ուելսն ու Լարի Սանգերը 2001 թվականին։ Ներկայումս Վիքիպեդիան համացանցի ամենաշատ օգտագործվող հանրագիտարանն է և 5-րդը՝ ամենաայցելվող կայքերի ցանկում։ Թեմատիկ ընդգրկման և տեղեկատվության ծավալի առումով Վիքիպեդիան համարվում է մարդկության ստեղծած ամենալիարժեք հանրագիտարանը, որտեղ հոդվածներ գրում, բարելավում և խմբագրում են աշխարհի ամենատարբեր հատվածներում բնակվող կամավոր խմբագիրները։ Որոշ գիտնականներ Վիքիպեդիան անվանում են մարդկության պատմության ընթացքում ստեղծած ամենանշանակալի երևույթը։

Հայերեն Վիքիպեդիան երբևէ ստեղծված հայալեզու ամենամեծ հանրագիտարանն է, որն այժմ պարունակում է ավելի քան 250 000 հոդված զանազան թեմաների վերաբերյալ։

Վիքիմեդիա Հայաստանի մասին

Վիքիմեդիա Հայաստանը հիմնադրվել է 2013 թվականի մայիսին 14-ին՝ որպես Վիքիմեդիա տեղական կազմակերպություն։ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նպատակն է խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը և աջակցել նոր վիքիմեդիացիներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]