Նադալը Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում է
11:54, 14 Հունվար 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի առաջին շրջանում իսպանացի թենիսիստի հակառակորդը Ավստրալիան ներկայացնող Ջեյմս Դակվորտն էր: 2 ժամ 16 րոպե ձգված մրցախաղում Նադալը հաղթեց 6:4, 6:3, 7:5 հաշվով:
Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին ՎոզնյացկինԲաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում