Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԻՆ-ը ռումբի կեղծ ահազանգ է ստացել, տեղազննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել

ԱԻՆ-ը ռումբի կեղծ ահազանգ է ստացել, տեղազննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ռումբի կեղծ ահազանագ է ստացել: Հունվարի 13-ին, ժամը 19:36-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Զաքյան 8 և Բաղրամյան պողոտայի թիվ 1 հասցեներում գտնվող «Vivarobet» բուքմեյքերական ընկերություններում, ժամը 19:40-ին՝ Սեբաստիա 123/2 հասցեում գործող«Fast Credit» վարկային կազմակերպությունում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից համապատասախանաբար մեկական մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 20:00-ի դրությամբ կատարվել է տեղազննում և երեք հասցեներում էլ ռումբ չի հայտնաբերվել:

Ժամը 19:53-ի դրությամբ տեղեկություն է հաղորդվել, որ ռումբ է տեղադրված Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում:

Փրկարարները ոստիկանության կինոլոգիական խմբի հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]