1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ալեն Սիմոնյանը խորհրդարան է ներկայացնելու էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ նախագիծ

Ալեն Սիմոնյանը խորհրդարան է ներկայացնելու էլեկտրաէներգիայի սակագնի 
վերաբերյալ նախագիծ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջիկա նիստերին ներկայացնելու է օրենսդրական նախաձեռնություն, որի ընդունումը թույլ կտա սպառողին հոսանքի համար ավելի քիչ վճարել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սիմոնյանը խոսեց առաջիկա օրենսդրական նախաձեռնությունների և օրենսդիրում փորձ չունեցող պատգամավորների հետ աշխատանքի մասին:
-Պարոն Սիմոնյան, 7-րդ գումարման Ազգային ժողովը սկսում է իր աշխատանքը, օրենսդիրում աշխատելու փորձ չունեցող պատգամավորներին որո՞նք են եղել Ձեր խորհուրդները, և ինչպե՞ս եք պատկերացնում նրանց հետ աշխատանքը:
-Ճիշտն ասած դեռ որևէ մեկին խորհուրդ չեմ տվել, սակայն կարծում եմ, որ մեր գործընկերներն իրավիճակը բավականին արագ կհասկանան և իրենց աշխատանքը բավականին պատվով կկատարեն: Վստահ եմ, որ հեշտ կլինի նրանց հետ աշխատանքը, որովհետև սկզբունքների առումով մեզ մոտ գրեթե ամեն ինչ նույնն է: 
-Խոսկացություններ էին շրջանառվում, որ ձեր խմբակցության պատգամավորների համար սեմինարներ էին կազմակերպվում:
-Եթե մենք փորձում ենք այնպես անել, որ մարդն ավելի շատ բան իմանա, ավելի լավ աշխատի, միայն գովելի է: Իսկ այն մարդիկ, ովքեր փորձում են դրա մեջ վատ բան գտնել, ուղղակի չգիտեն, թե ինչ է մասնագիտությունը և չգիտեն, թե ինչ է նշանակում աշխատելը: Պատգամավորը պետք է սովորի, օր օրի աճի ու ավելի արհեստավարժ լինի, քանի որ այդ ամենը ծառայելու է Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Ոչ մի ամոթալի բան չկա, որ ես կամ Լենա Նազարյանը պատմենք, թե ԱԺ-ի օրակարգն ինչպես է ձևավորվում, ինչ հնարքներ կան, որ օրենքն ավելի լավ ներկայացնենք: Դա միայն գովելի է:
-Պարոն Սիմոնյան, արդեն ունե՞ք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պատրաստվում եք ներկայացնել նոր խորհրդարանում:
-Այո, ես ունեմ օրենսդրական նախաձեռնություն բուքմեյքերական գրասենյակների հետ կապված: Նախորդ գումարման ԱԺ-ում, հաշվի առնելով, որ Հանրապետական կուսակցությունը ամեն կերպ սաբոտաժ էր անում, ես հետ քաշեցի այն, որպեսզի հիմա մտցնեմ օրակարգ: Կա նաև մի շատ հետաքրքիր օրենսդրական նախաձեռնություն, որը թույլ կտա Հայաստանի սպառողին հոսանքի համար շատ ավելի քիչ վճարել և շատ ավելի խնայել: Թվում է, թե շատ փոքր օրենսդրական փոփոխություն է տեղի ունենալու, բայց դա մեծ փոփոխություն կբերի մեր քաղաքացիների ընտանեկան բյուջեի համար: Նախագիծն արդեն պատրաստ է, առաջիկա նիստերի ժամանակ կմտցնեմ օրակարգ:
-Քանի որ խոսվում է երկու ընդդիմության մասին, «Իմ քայլը» դաշինքի համար «Լուսավոր Հայաստանի՞ն» թե՞ «Բարգավաճ Հայաստանին» եք համարում հակակշռող ուժ:
-Երկուսն էլ ընդդիմություն են: Իսկ այդ գնահատականին արդեն թող իրենք իրենց աշխատանքով արժանանան:

Աննա Գրիգորյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]