Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

«Արսենալ»-ը պարտվեց առանց Մխիթարյան

«Արսենալ»-ը պարտվեց առանց Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալվել էր «Վեստ Հեմ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին խաղակեսում երկու թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները բացելու խաղի հաշիվը: Միայն երկրորդ կեսի մեկնարկում 48-րդ րոպեին Դեկլան Ռայս առաջ մղեց «Վեստ Հեմ»-ին: Հետագայում «զինագործներին» չհաջողվեց հետ բերել կորցրածը և թիմը պարտվեց նվազագույն հաշվով` 1:0:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց խաղին:

Այս տուրից հետո «Արսենալ»-ն ունի 41 միավոր և մրցաշարային աղյուսակում 5-րդն է:

Հաջորդ հանդիպումը «զինագործները» կանցկացնեն հունվարի 19-ին` սեփական հարկի տակ հյուրընկալելով «Չելսի»-ին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ