Արագածոտնում 73-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. ԱԻՆ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի աստղադիտարանի տարածքում գտնվող հանրակացարանի թիվ 5 շենքում տղամարդու դի է հայտնաբերվել:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հունվարի 12-ին, ժամը 13:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի աստղադիտարանի տարածքում գտնվող հանրակացարանի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հատակին հայտնաբերել Ս. Ի.-ի (ծնված 1965 թ.) դին»,- ասված է հաղորդագրությունում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում