Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Մխիթարյանը չի թաքցնում, որ մի օր կխաղա Ռուսաստանում. մարզական մեկնաբան

Մխիթարյանը չի թաքցնում, որ մի օր կխաղա Ռուսաստանում. մարզական մեկնաբան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս շրջանում չի տեղափոխվի ռուսական ակումբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման կարծիք է հայտնել մարզական մեկնաբան Գենադի Օռլովը: «Լուրեր հայտնվեցին, որ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Զենիթ»: Ես փորձեցի իմ կապերով ճշտել այդ լուրը: Մխիթարյանը չի թաքցնում, որ կխաղա Ռուսաստանում, բայց ոչ հիմա, այլ մոտ 2 տարի անց: Նա կխաղա այն ակումբում, որի հետ համաձայնության կգա: Մխիթարյանը  շատ ուժ է ծախսել, որպեսզի Անգլիայում հեղինակություն ձեռք բերի»,-ասել է Օռլովը:

Վերջին շրջանում միջազգային մի շարք ԶԼՄ-ները գրում են, որ Մխիթարյանը հնարավոր է կհեռանա «Արսենալ»-ից, եթե «զինագործները» պայմանագիր կնքեն «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսի հետ:

Այժմ Մխիթարյանը նոր-նոր սկսել է մարզումները վնասվածքից, սակայն վերջնականապես խաղադաշտում կլինի փետրվարին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ