Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է զերծ մնալ GetContact հավելվածը ներբեռնելուց

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է զերծ մնալ 
GetContact հավելվածը ներբեռնելուց

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ GetContact հավելվածը ներբեռնելուց: « Getcontact հավելվածը սկսել է գովազդային արշավ համացանցի հայկական տիրույթում: Ներբեռնելով այս հավելվածը ու գրանցվելով դրանում, բացի ձեր անձնական տվյալներից հանրայնացնում եք նաև այն մարդկանց տվյալները, ում հեռախոսահամարները գրանցված են ձեր հասցեագրքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է գործակալության հայտարարության մեջ։

Ներբեռնելով և գրանցվելով GetContact-ում՝ հասանելի են դառնում  այնպիսի տվյալների, ինչպիսիք են հեռախոսագրքերը եւ հասցեագրքերը, սոցիալական ցանցերի հաշիվներում առկա տվյալները, նկարները, էլեկտրոնային փոստը, սարքի IP-ն, ինչպես նաեւ զանգերի պատմությունը, հնարավոր է դառնում կիսվել էլեկտրոնային ձևով ձեր սարքում առկա տեղեկությամբ ցանկացած 3-րդ կողմի հետ, գովազդային ու մարքեթինգային ցանկացած նպատակով օգտագործել ձեր սարքում առկա տեղեկությունը,հավաքել, վաճառել կամ թույլ տալ 3-րդ կողմին օգտագործել ձեր տվյալները։

Գործակալությունը  խորհուրդ է  տալիս ու հորդորում է չներբեռնել և չօգտագործել Getcontact հավելվածը՝ չվտանգելու համար  անձնական տվյալների գաղտնիության իրավունքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]