Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

«Շիրակ»-ը նոր մրցաշրջանին կնախապատրաստվի Թուրքիայում


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ուսումնամարզական հավաք կանցկացնի Թուրքիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Շիրակը» վերադարձել է արձակուրդից և վերսկսել մարզումները: Թիմը մարզումներն անցկացնում է Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում: Մինչև փետրվարի 10-ը թիմը կանցկացնի հավաք Գյումրիում: Այդ ընթացքում թիմի հակառորդները կլինեն՝ Երևանի «Արցախը» հունվարի 19-ին, Երևանի «Լոկոմոտիվը» հունվարի 26-ին և Վանաձորի «Լոռին» փետրվարի 3-ին:

Այնուհետև «Շիրակը» կմեկնի Թուրքիա, որտեղ փետրվարի 10-ից փետրվարի 24-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի: Մրցակիցների մասին կհայտնեն հավաքի սկսվելուց առաջ:

Ձմեռաին հավաքների ավարտից հետո մարտի 3-ին թիմը Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 20-րդ տուրում Գյումրիում կհյուրնկալի Վանաձորը ներկայացնող «Լոռի» ՖԱ-ին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ