1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հանրայինի լուրերը սահմանում են ընդհանուր լրատվական ստանդարտները. Պետրոս Ղազարյանը՝ լրատվական նոր քաղաքականության մասին

Հանրայինի լուրերը սահմանում են ընդհանուր լրատվական ստանդարտները. Պետրոս 
Ղազարյանը՝ լրատվական նոր քաղաքականության մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը անցնում է լուրերի հեռարձակման նոր ձևաչափի: Սպասվող փոփոխությունների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանի հետ:

- Պարոն Ղազարյան, ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնում: Ի՞նչը չէր գոհացնում նախորդ ձևաչափում:

- Հեռուստաընկերությամբ լուրերը կհեռարձակվեն յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ՝ սկսած ժամը 13:00-ից: Երեկոյան ժամը 21:00-ին կլինի լուրերի մեծ թողարկումը՝ 60 րոպե տևողությամբ: Կազմակերպվելու են ուղիղ եթերներ, կապեր, միացումներ: Կփորձենք լիարժեք լրատվություն տալ: Իսկ թե ինչը չէր գոհացնում, դա այնքան երևացող էր ողջ հասարակության համար, այդ պատճառով հերթով չեմ թվարկի: Մենք հիմա կփորձենք իրոք հասարակությանը տալ անաչառ, «առանց ակնոցների» լրատվություն:

- Հաղորդավարների ու լրագրողների կազմում փոփոխություններ լինելո՞ւ են:

- Բոլոր հաղորդավարները փոխվելու են, լրագրողական կազմի շատ լուրջ թարմացում է եղել, որովհետև նոր արտադրանք, լրագրողական մտածելակերպ բերելու համար պետք են որոշակի փոփոխություններ և դրանք արվել են:

՞րն է այդ նոր մտածելակերպը:

- Հանրային հեռուստաընկերության լուրերը սահմանում են այն լրատվական ստանդարտները, որոնք ընդհանուր են երկրի և պետության համար: Այդ պատճառով է այն առանձնանում մնացած բոլոր լուրերից իր պատասխանատվությամբ: Եթե Հանրային լուրերը ազատ են, չի կարող երկրում լինել գրաքննություն: Չեն կարող լինել սև ցուցակներ, մարդիկ, որոնց եթեր չեն հրավիրվում: Չեն կարող լինել փակ թեմաներ, եթե հանրայինում բոլոր թեմաները բաց են: Մենք այս չափանիշն ուզում ենք դնել: Ամենակարևոր փոփոխությունը հենց դա է: Եթե այս չափանիշը լինի հանրայինում, դա նշանակում է՝ բոլոր մասնավոր հեռուստաընկերություններն ու լրատվամիջոցներն արդեն կգործեն այդ չափանիշի տակ: Ես կարծում եմ՝ հեղափոխությունից հետո պետք է ամեն ոլորտում այդ փոփոխությունները անել: Հիմա ցանկացած ոլորտ մոդեռնիզացիայի կարիք ունի, և մենք հենց այդպես ենք տեսնում դա մեր ոլորտում: Հիմա դա անելու լավագույն ժամանակն է:

- Ե՞րբ հեռուստադիտողը հնարավորություն կունենա եթերում տեսնել այդ փոփոխությունները:

- Երկուշաբթի օրվանից լրատվության բլոկում կլինեն փոփոխությունները, իսկ հաղորդաշարերը եթեր կհեռարձակվեն փետրվարից: Նոր հաղորդումների ու փոփոխությունների ծավալը շատ մեծ է, մենք ուզում ենք, որ ամեն ինչ որակով լինի և նոր հաղորդաշարերը կհեռարձակենք հերթով:

- Հեռուստաընկերության լրատվական բաժնում, բացի նոր հաղորդումների ստեղծումից ու լուրերի ձևաչափից, այլ փոփոխություններ սպասվո՞ւմ են:

- Մենք նաև ակտիվ ենք լինելու շատ սոցիալական ցանցերում: «Ֆեյսբուք»-ի և «Յութուբ»-ի մեր էջերն են արդեն թարմացվում, «Տելեգրամ»-ում ենք մշտապես ակտիվ լինելու: Մենք գրոհելու ենք բոլոր հնարավոր սոցիալական հարթակներում, որպեսզի հնարավորինս հասանելի լինենք քաղաքացուն:

Նորայր Շողիկյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]