Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

Երեւանի Արաբկիր վարչական շրջանում պլանային ջրանջատում կիրականացվի


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 15-ի ժամը 10։00-ից մինչև հունվարի 16-ի ժամը 10։00-ը կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթ, Արաբկիրի 23, 25, 27, 29,  33, 35, 37, 39, 41, 43 փողոցների, Արաբկիրի 17-րդ փողոցի 25, 27 համարների, Արաբկիրի 21-րդ փողոցի 16-47 համարների, Բաբայան փողոցի 22-38 համարների՝ ներառյալ կոտորակներով համարները, Ն. Զարյան փողոցի 68, 70, 72, 74 համարների՝ ներառյալ կոտորակներով համարները, Վ. Դավթյան փողոցի, ներառյալ նրբանցքները, ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից։ 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ