Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Գերմանիան Թուրքիային կոչ է արել հրաժարվել Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու մտքից


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Շոյբերտը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հրաժարվել Սիրիայում՝ Եփրատի արևելյան հատվածում քրդական ուժերի դեմ ռազմական գործողություններ սկսելու մտքից, քանի որ դա կարող է վնասել տեղի բնակչությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Գերմանիայի կառավարության խոսնակը նշել է նաև, որ անհնար է սիրիական հարցը լուծել ռազմական ուղով:

«Սիրիական խնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով»,-նշել է նա:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ