1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանում 2019-ին կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ

Երևանում 2019-ին կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հունվարի 11-ին տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթությանն անցման ծրագրերի համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ, որը վարել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են՝ ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության նախարարությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, կարևորելով համընդհանուր ներառական կրթության անցումը` Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Մենք պետք է կարողանանք յուրաքանչյուր երեխայի կարիքին համապատասխան կրթություն կազմակերպել՝ որպես նպատակ ամրագրելով կրթական ծառայությունների որակի բերալավումը»:

Նիստի ընթացքում քննարկվել են Երևան քաղաքի դպրոցների՝ համընդհանուր ներառական կրթության անցման հայեցակարգն ու  ծրագիրը: Ըստ սահմանված ժամանակացույցի` 2019 թվականի ընթացքում Երևանում նախատեսվում է անցում կատարել համընդհանուր ներառական կրթության: Այդ նպատակով ներկայումս մայրաքաղաքում գործող 11 հատուկ դպրոցները վերակազմակերպվելու են ռեսուրս-կենտրոնների և մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնների: Կատարվելու է հատուկ և ընդհանուր հանրակրթական դպրոցների աշակերտների կրթական կարիքների առաջնային գնահատում և, ըստ երեխայի կրթական կարիքի, ուղղորդում դեպի հանրակրթական դպրոց կամ վերոնշյալ կենտրոններ:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև Երևանում նախատեսվող համընդհանուր ներառման ժամանակացույցին և դրանից բխող մի շարք խնդիրների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]