1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

2018 թվականին քաղաքացիական կացության ակտերի գրանցման Սեւանի տարածքային բաժնում կատարվել է ծննդյան ակտի 454 գրանցում

2018 թվականին քաղաքացիական կացության ակտերի գրանցման Սեւանի տարածքային բաժնում կատարվել է ծննդյան ակտի 454 գրանցում


ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Սեւանի տարածքային բաժնում 2018 թվականի ընթացքում կատարվել է ծննդյան ակտի 454 գրանցում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, նորածիններից 229-ը տղա է, 225-ը` աղջիկ: Սեւան համայնքում լույս աշխարհ է եկել 234 նորածին: 172 զույգ գրանցել է ամուսնություն, 33-ը` ամուսնալուծություն: Հայրություն է ճանաչել 127 անձ: Անվան, ազգանվան, հայրանվան փոխման ակտի գրանցումների թիվը նախորդ տարի եղել է 16: ՔԿԱԳ գրանցումներում կատարված ուղղումների, լրացումների, փոփոխությունների գործարքի քանակը եղել է 100: 234 հոգու տրվել է ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակ: Նույն աղբյուրի համաձայն՝ 2018 թվականին 454 ծնունդների դիմաց գրանցվել է 313 մահ: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ գրանցված ծնունդներից 258-են լույս աշխարհ եկել Սեւանի բժշկական կենտրոնում: Մնացած դեպքերում ծննդկանները դիմել են ծննդօգնություն իրականացնող այլ բուժհաստատություններ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]