Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Նորակոչիկների հերթական խումբը բանակ մեկնեց Գավառի եւ Վարդենիսի տարածաշրջաններից

Նորակոչիկների հերթական խումբը բանակ մեկնեց Գավառի եւ Վարդենիսի տարածաշրջաններից

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի տարածքային բաժանմունքներից բանակ մեկնեցին Գավառի եւ Վարդենիսի տարածաշրջանների նորակոչիկները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զորակոչային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը, նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Նարեկ Գրիգորյանը եւ Անուշավան Ղազարյանը, Գեղարքունիքի մարզի զինկոմ Գեւորգ Մխեյանը, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, պաշտոնական այլ անձինք, նորակոչիկների ծնողները եւ հարազատները:
Գեղարքունիքի մարզպետի տեղակալները, զինկոմիսարիատի տարածքային բաժանմունքներում շնորհավորելով նորակոչիկներին ու բարի ճանապարհ մաղթելով նրանց, միաժամանակ նշեցին, որ ձմեռային զորակոչի իրականացման աշխատանքները գտնվում են մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում եւ մարզային զինվորական կոմիսարիատի հետ համատեղ դրանք կազմակերպվում են ընթացակարգին համապատասխան: Նորակոչիկներին մարզային զինկոմիսարիատի Գավառի բաժանմունքից հանդիսավոր կերպով ճանապարհեցին եւ գեղարվեստական կատարումներով ողջունեցին Գավառի երաժշտական դպրոցի սաները: Մինչ մեկնումը Գավառի եւ Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում նորակոչիկները մասնակցեցին օրհնության կարգի արարողություններին:

Խոսրով Խլղաթյան




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ