Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Ավստրալացի գիտնականները Պարկինսոնի հիվանդության բուժման պատրաստուկ են ստեղծել

Ավստրալացի գիտնականները Պարկինսոնի հիվանդության բուժման պատրաստուկ են ստեղծել
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացի հետազոտողները մշակել են մի պատրաստուկ, որն զգալիորեն դանդաղեցնում Է ծերունական դեմենցիայի, Պարկինսոնի հիվանդության եւ կողային ամիոտրոֆիկական համախտանիշի (ԿԱՀ) զարգացումը: Ուսումնասիրությունները շարունակվում Էին 15 տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մելբուռնի ազգային համալսարանի մամուլի ծառայությունը:
«Մեր պատրաստուկը, առանց չափազանցության, հսկայական բեկում Է այն հիվանդությունների բուժման գործում, որոնք կապված են նեյրոնների գործունեության կրիտիկական եւ անդառնալի խանգարման հետ: Մոտեցումը, որն արդեն իր բարձր արդյունավետությունը ցույց Է տվել կլինիկական փորձարկումների ընթացքում, թույլ կտա իսկապես դանդաղեցնել հիվանդության զարգացումը եւ հրաժարվել ախտանշանների բուժման պրակտիկայից»,- պատմել Է Մելբուռնում Դեմենցիայի հետազոտման կենտրոնի գլխավոր գիտաշխատող եւ գլխավոր բժիշկ պրոֆեսոր Էշլի Բուշը:
Գիտնականների խոսքով՝ նոր պատրաստուկով թերապիայի կիսամյա բուժընթացից հետո փորձարարական բուժմանը մասնակցած հիվանդների 70 տոկոսի մոտ նկատվել Է դեմենցիայի եւ նեյրոնների ոչնչացման հետ կապված եւս մի շարք հիվանդությունների զարգացման կայուն եւ զգալի դանդաղում: Դեռ ավելին, պատրաստուկն առանձին հիվանդների հնարավորություն Է տվել վերադարձնել կորցրած շարժական գործառույթների մի մասը, թոքերի ակտիվությունը եւ նույնիսկ ակտիվացրել Է մտածողական գործընթացները:
Պատրաստուկի կլինիկական փորձարկումների երկրորդ, ավելի ընդգրկուն փուլը կսկսվի մի քանի ամիս անց եւ կավարտվի 2019 թվականի վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ