Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շախմատի Հայաստանի առաջնության վիճակահանությամբ հայտնի են մեկնարկային տուրի մրցակիցները

Շախմատի Հայաստանի առաջնության վիճակահանությամբ հայտնի են մեկնարկային 
տուրի մրցակիցները

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ տղամարդկանց ազգային 79-րդ և կանանց 74-րդ առաջնության վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց առաջնության անդրանիկ տուրում միմյանց դեմ կմրցեն Արման Փաշիկյան-Հայկ Մարտիրոսյան, Զավեն Անդրիասյան-Տիգրան Հարությունյան, Շանթ Սարգսյան-Տիգրան Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Սամվել Տեր Սահակյան և Մանուէլ Պետրոսյան-Արամ Հակոբյան զույգերը:

Կանանց մրցաշարի մեկնարկում ձևավորվեցին հետևյալ զույգերը` Անահիտ Մկրտչյան-Մարիամ Մկրտչյան, Աստղիկ Հակոբյան-Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան-Մարիա Կուրսովա, Արփինե Գրիգորյան-Աննա Խաչատրյան, Սիրանուշ Ղուկասյան-Մարիամ Ավետիսյան:

Անդրանիկ տուրը կկայանա հունվարի 12-ին և կմեկնարկի 15:00-ին: 

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]