Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Ստաս Միխայլովը համերգով հանդես կգա Երևանում


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս հայտնի երգիչ, սիրված արտիստ Ստաս Միխայլովը համերգով հանդես կգա Երևանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իրադարձությունը տեղի կունենա ապրիլի 2-ին, Կարեն  Դեմիրճյանի  անվան  մարզահամերգային  համալիրում: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը մեր երկրում կներկայացնի իր «Ես և Դու» համերգային ծրագիրը:

Ստաս Միխայլովի յուրաքանչյուր ելույթ նման չէ նախորդին:  Նրա երկացանկը բավականին ընդարձակ է, ընդգրկում է դանդաղ, լիրիկական երգերից մինչև պարային ստեղծագործություններ: Երևանյան հանդիսատեսը Միխայլովին կտեսնի ինչպես արդեն հարազատ դարձած ոճում,այնպես էլ նոր կերպարով։

«Ես և Դու» ծրագիրը կապահովի բարձր տրամադրություն և իսկական տոն կդառնա արտիստի երկրպագուների համար:  Համերգի ժամանակ կհնչեն ոչ միայն հիթեր, այլև արտիստիտրամադրությունն ու ներաշխարհն արտացոլող նոր ստեղծագործություններ։

Ստաս Միխայլովն առաջին անգամ չէ հանդես գալիս Հայաստանում: Նա այստեղ արդեն իսկ ելույթ է ունեցել երկու համերգով: Ապրիլի 2-ի իրադարձությունն արտիստի թվով 3-րդ համերգն է մեր երկրում:

Համերգը կազմակերպել է «К-Концерт» ռուսական ընկերությունը: Տոմսերն արժեն 5000-60 000  դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ