1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 6 ամսականից 5 տարեկան երեխաների ավելի քան 2 տոկոսը

Սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 6 ամսականից 5 տարեկան երեխաների ավելի քան 2 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում 2019 թվականի հունվարի 10-ի դրությամբ սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 6 ամսականից 5 տարեկան երեխաների 2.3%-ը, հղիների՝ 1.6%-ը, 65 տարեկանից բարձր տարիքի անձանց՝ 1.1%-ը, քրոնիկ հիվանդների՝ 6.9%-ը, փակ կազմակերպություններում գտնվող անձանց և սպասարկող անձնակազմի՝ 60.6%-ը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ՝ ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հավաստմամբ՝  բոլոր պոլիկլինիկաները և ամբուլատորիաները ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով: «Սուր շնչառական՝ հատկապես սեզոնային գրիպի վիրուսների համար թիրախ են հղիները, 6 ամսականից 5 տարեկան երեխաները, առողջական խնդիրներ ունեցող, 65 տարեկանից բարձր, փակ կազմակերպությունների (ծերանոցներ, մանկատներ, բանակ, բուժաշխատողներ և այլն ) անձինք: Հորդորում եմ այս խմբի ներկայացուցիչներին՝ դիմեք ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ՝ պատվաստումների համար: Անցանկալի բարդություններ կարող են առաջանալ հենց այս խմբերում»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նա:

Հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]