Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում մոտ 2000 Հնդկաստանի քաղաքացի կացության կարգավիճակ է ստացել

Հայաստանում մոտ 2000 Հնդկաստանի քաղաքացի կացության կարգավիճակ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ապրող 2966 Հնդկաստանի քաղաքացիներից 1000 և ավելի հոգի կացության կարգավիճակ է ստացել ուսման հիմքով, իսկ մոտ 800-ը՝ աշխատանքի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

«2018 թվականի 9 ամսվա տվյալներով ՀՀ մուտք է գործել 21061 Հնդկաստանի քաղաքացի, իսկ ելքը կազմել է 18095 հնդիկ: Արդյունքում մնացել է 2966 հոգի, և նրանցից մոտ 2000-ը Հայաստանում կացության վիճակ է ստացել: Մոտ 200 հոգու վերաբերյալ չի կարելի պնդել, որ նրանք անկանոն միգրանտներ են, քանի որ կարող են վավեր վիզաներ ունենալ, ինչով էլ կհիմնավորվի իրենց կացությունը Հայաստանի տարածքում»,- նշեց Ղազարյանը:

Նրա խոսքով՝ անշուշտ, աճ նկատվում է, որովհետև 2016 թվականին կացության կարգավիճակ ստացել է Հնդկաստանի Հանրապետության 1086 քաղաքացի, 2017 թվականին՝ 935 քաղաքացի:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]