Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Խորհրդարանի կողմից ԵՄ-ի հետ Մեյի գործարքի մերժումը սպառնալիքի տակ կդնի Brexit-ը. Ջերեմի Հանթ


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը հունվարի 11-ին այն կարծիքն Է հայտնել, որ բրիտանական խորհրդարանի կողմից ԵՄ-ից դուրս գալու պայմանների վերաբերյալ կառավարական համաձայնագրի մերժումն անմիջական սպառնալիքի տակ կդնի Brexit-ի իրագործումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս հայտարարությամբ նա ցանկացել Է համոզել ժողովրդական ընտրյալներին՝ հունվարի 15-ին Համայնքների պալատում պաշտպանել Բրյուսելի իշխանությունների հետ վարչապետ Թերեզա Մեյի համաձայնեցրած գործարքը: «Եթա այդ գործարքը մերժվի, ապա առավել հավանականը կլինի Rrexit-ի կաթվածահարումը: Եվ եթե դա պատահի, ապա ոչ ոք չգիտի՝ ինչ տեղի կունենա հետո: Մեծ Է այն վտանգը, եւ դա մտահոգում Է մարդկանց, որ մենք չենք կարողանա իրականացնել այն, ինչի օգտին քվեարկել Է ժողովուրդը»,- նշել Է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը, որի ուղերձը եթերում ցուցադրել Է Sky News հեռուստաալիքը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պաշտպանել Է ուղղումները ֆինանսների մասին օրինագծում, որոնք սահմանափակում են առանց հատուկ պայմանագրի Եվրամիությունից դուրս գալու նախապատրաստման ծախսերը: Ենթադրվում Է, որ դուրս գալու նման մոդելին դեմ են արտահայտվել պահպանողականների կուսակցության անդամները՝ չնայած իրենց վարչապետի ծրագրին:

Ֆինասների նախարար Ռոբերտ Ջենրիկը հայտարարութուն Է արել այդ կապակցությամբ եւ ընդգծել, որ Մեծ Բրիտանիան այսպես թե այնպես մարտի 29-ին դուրս կգա Եվրամիության կազմից: Խորհրդարանը, նրա կարծիքով, հասավ այն բանին, որ երկիրն ավելի վատ կպատրաստվի դուրս գալուն: Համայնքների պալատի ղեկավար Անդրեյ Լիդսոմը նախօրյակին հայտարարել Է, որ բրիտանական կառավարությունը համաձայնել Է երեք օրվա ընթացքում ապագա գործողությունների պլան ներկայացնել այն դեպքում, եթե պատգամավորները հունվարի 15-ին նշանակված քվեարկության ընթացքում մերժեն Brexit-ի պայմանների շուրջ գործարքի նախագիծը:

Հունվարի 9-ին ժողովրդի ընտրյալները 308 ձայնով՝ ընդեմ 297-ի, հանդես են եկել հօգուտ այն բանի, որ այլընտրական գործողությունների ծրագիրը ներկայացվի եռօրյա ժամկետում, այլ ոչ թե երեք շաբաթվա ընթացքում, ինչպես Թերեզա Մեյի կառավարությունը մտադրվել Էր անել սկզբնապես:

Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հունվարի 10-ին վերստին կոչ Է արել արտահերթ համընդհանուր ընտրություններ նշանակել, եթե կառավարությունը չկարողանա խորհրդարանից հասենել Brexit-ի շուրջ գործարքի ընդունման: Ընդսմին նա ընդգծել Է, որ այդ տարբերակը պետք Է ավելի նախընտրելի լինի, քան ԵՄ-ի հետ հարաբերությունների շուրջ կրկնական հանրաքվեի անցկացումը: Միաժամանակ, ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, Թերեզա Մեյի ներկայացուցիչը հունվարի 10-ին տեղեկացրել Է, որ վարչապետը մտադիր Է Brexit-ի շուրջ գործարքի պայմանների վերաբերյալ Եվրամիության կողմից լրացուցիչ երաշխիքներ ստանալ, նախքան այն պատգամավորներին կներկայացվի հունվարի 15-ին: Ներկայում Համայնքների պալատում ընթանում են բանավեճեր՝ նվիրված առաջիկա քվեարկությանը: Դրանք սկսվել են հունվարի 9-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ