Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճապոնիայի աշխատանքի նախարարությունը 20 տարի ոչ ստույգ վիճակագրական տվյալներ Է հրապարակել

Ճապոնիայի աշխատանքի նախարարությունը 20 տարի ոչ ստույգ վիճակագրական տվյալներ Է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունն ավելի քան 20 տարի հրապարակել Է ոչ ստույգ վիճակագրական տվյալներ, որոնք 53,7 մլրդ իենի (ներկայիս փոխարժեքով՝ ավելի քան 497 մլն դոլար) չվճարման են հանգեցրել ամբողջ երկրում 19,73 միլիոնից ավելի մարդկանց համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին հայտարարել Է ճապոնական գերատեսչությունը:

Անցկացված ստուգումից հետո պարզվել Է, որ վիճակագրական տվյալների անճշտությունները տեղ են գտել դեռ 1996 թվականին: Դրանք անդրադարձել են ճապոնացի աշխատողների տարբեր վճարումների վրա, ներառյալ ապահովագրական վճարները եւ պարգեւավճարները:

Նախարարությունը պաշտոնապես ներողություն Է հայցել եւ խոստացել, որ բոլոր տուժածներին կվճարի նրանց հասանելիք միջոցները: Միեւնույն ժամանակ աշխատանքի նախարարությունն ընդգծել Է, որ նրանք, ովքեր տվյալներում տեղ գտած սխաների պատճառով ինչ-որ ժամանակ ավելի մեծ վճարումներ են ստացել, քան իրենց իրականում հասնում Է, պարտավոր չեն լինի վերադարձնել փողերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]