1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էնդի Մարեյը կավարտի կարիերան  

Էնդի Մարեյը կավարտի կարիերան

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի նախկին առաջին ռակետ Էնդի Մարեյը Ավստրալիայի բաց առաջնությունից հետո կարող է ավարտել կարիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է թենիսիստը: «Հնարավորությունը մեծ է, որ Ավստրալիայի բաց առաջնության ավարտից հետո ավարտեմ կարիերաս: Հրաշալի կլիներ, եթե կարողանայի խաղալ Ուիմբլդոնում ևս, սակայն ցավերս շատ են»,-ասաց նա:

Մարեյի նման որոշման պատճառը ոտքի խորը վնասվածքն է:

Էնդի Մարեյը պրոֆեսիոնալ թենիսիստի կարիերան սկսել է 2005 թվականին: Ամբողջ ընթացքում անգլիացի թենիսիստը շահել է 45 տիտղոս, որոնցից երեքը «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում (2013, 2016- Ուիմբլդոն, 2012- ԱՄՆ բաց առաջնություն): Մարեյը նաև Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է (2012 և 2016):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]