Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Թուրքիայում ազատ խոսքի իրավունքը շարունակում է ճնշվել. ձերբակալվել է մեջլիսի նախագահի որդիների մասին լուր հրապարակած լրագրողը


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները շարունակում են ձերբակալությունների և հետապնդումների միջոցով ճնշել իշխանություններն ու պաշտոնյաների մերձավորներին քննադատող լրագրողներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական cumhuriyet.com.tr-ն:

Թուրքիայի նախկին վարչապետ և ներկայիս մեջլիսի նախագահ Բինալի Յըլդըրըմի որդիների մասին սկանդալային նյութ հրապարակելու համար ձերբակալվել է թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի նախկին թղթակից Փելին Ունքերը:

Փելին Ունքերի նյութը տեղեկություն էր պարունակում Բինալի Յըլդըրըմի և նրա որդիների՝ օֆշորային սկանդալում ներգրավված լինելու վերաբերյալ:

Ստամբուլի դատարանը Ունքերին  «պետական ծառայողին վիրավորելու» հատկանիշներով դատապարտել է 1 տարի 1 ամսվա ազատազրկման և տուգանել 1500 դոլարի չափով:

Թերթի նախկին թղթակիցը չի ընդունում իր մեղքը և պատրաստվում է բողոքարկել դատարանի անարդար վճիռը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ