Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինական «Չանե-4» ապարատը Լուսնի հակառակ կողմի համայնապատկերային լուսանկարներ է ուղարկել

Չինական «Չանե-4» ապարատը Լուսնի հակառակ կողմի համայնապատկերային լուսանկարներ է ուղարկել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական «Չանե-4» տիեզերական ապարատը, որը հունվարի սկզբին փափուկ վայրԷջք Է կատարել Լուսնի հակառակ կողմում, ուղարկել Է Երկրի բնական արբանյակի համայնապատկերային լուսանկարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին հայտնել Է Չինաստանի Ազգային տիեզերական վարչությունը (CNSA):

Վարչությունը հրապարակել Է 360 աստիճանի լուսանկար, որը կատարվել Է «Չանե-4»-ի վերին մասում ամրացված տեղագրական խցիկով: Լուսանկարը Երկիր Է հաղորդվել «Ցյուեցյաո» վերահեռարձակիչ-արբանյակի միջոցով, որն անցյալ տարվա հունիսին Լուսնի հակառակ կողմում հաջողությամբ դուրս Է եկել Լագրանժի L2 կետ՝ դառնալով աշխարհում առաջին արբանյակը, որը գործում Է հալո-ուղեծրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]