Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էկվադորն Ասանժին առաջարկել է հանձնվել Մեծ Բրիտանիայի իշխանություններին

Էկվադորն Ասանժին առաջարկել է հանձնվել Մեծ Բրիտանիայի իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի համար ավելի լավ կլինի հանձնվել Մեծ Բրիտանիայի իշխանություններին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Էկվադորի արտաքին գործերի նախարար Խոսե Վալենսիան:

Նրա խոսքով՝ Ասանժը երկու ելք ունի. կա՛մ անորոշ ժամանակով մնալ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ առանց պարզորոշ հեռանկարների, կա՛մ հանձնվել իշխանություններին: «Այս տարբերակը, ինչպես մենք ենք կարծում, ամենադրականն Է նրա համար»,- ասել դիվանագետը: Ավելի վաղ Էկվադորի նախագահ Լենին Մորենոն Ասանժին առաջարկել Է հեռանալ իր երկրի դեսպանատնից: Նա հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիայից ստացել Է այն բանի երաշխիքներ, որ վերջինս չի արտահանձնվի որեւիցե երկիր, որտեղ նրա կյանքին ինչ-որ բան սպառնա: Չնայած դրան, WikiLeaks-ի հիմնադիրը հրաժարվել Է առաջարկությունից:

Ջուլիան Ասանժն Էկվադորի դեսպանատանն Է ապրում արդեն ավելի քան հինգ տարի: Այդ ընթացքում երկրի իշխանությունները նրա անվտանգության համար առնվազն հինգ միլիոն դոլար են ծախսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]