Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սլովակիայում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին

Սլովակիայում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի հյուսիս-արեւմուտքի Չադցա բնակավայրի մերձակայքում հունվարի 10-ի երեկոյան մարդատար գնացքը բախվել Է բեռնատարին, ինչի հետեւանքով գնացքի վագոնները դուրս են ընկել ռելսերից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սլովակիայի հրշեջ ծառայության եւ փարկարարների ծառայության միացյալ վարչության պաշտոնական ներկայացուցիչ Կատարինա Կրիժանովան: «Մերձքաղաքային մարդատար գնացքը Չադցայի մերձակա երկաթուղային գծանցում բախվել Է մեծաբեռնատար ավտոմեքենային,- Կրիժանովայի խոսքը մեջբերում Է Սլովակիայի ռադիոն:- Տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել գնացքի 70 ուղեւորներից վեցը եւ բեռնատարի վարորդը: Բախումից երկաթուղային շարժակազմը դուրս Է ընկել ռելսերից: Վագոնները կողարջվել են»:

Արտակարգ պատահարի վայր են ժամանել շտապօգնության բրիգադներ, փրկարարներ, հրշեջներ եւ ոստիկանությունը: Բժիշկները զննում են տուժածներին եւ ուղարկում հիվանդանոցներ: Վթարի վայրում դադարեցվել Է երկաթուղային եւ ավտոմոբիլային երթեւեկությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]