Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Լոռի»-ն ներկայացրել է նոր գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին

«Լոռի»-ն ներկայացրել է նոր գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին ներկայացրել է թիմի ֆուտբոլիստներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Լոռի»-ի մամուլի ծառայությունը, այսօր տեղի է ունեցել Արթուր Պետրոսյանի շնորհանդեսը: 46-ամյա մարզչի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ երկարաձգելու հնարավորությամբ:

Պետրոսյանի մարզչական շտաբում են ընդգրկվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռազմիկ Գրիգորյանը և նախորդ մրցաշրջանում Երևանի «Լոկոմոտիվ»-ի գլխավոր մարչի պաշտոնը զբաղեցրած Վահե Գևորգյանը:

Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության աշնանային շրջանը «Լոռի»-ն ավարտել է 5-րդ հորիզոնականում:

Թիմի նախկին գլխավոր մարզիչն էր Արմեն Ադամյանը, ով ընդգրկվել է «Ալաշկերտ»-ի մարզչական խորհրդում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]