Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մարտ

Չինաստանն իրեն առավել ազնիվ է դրսևորում, քան ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը. Թրամփ


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանն ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններում գործում է առավել ազնիվ, քան Դեմոկրատական կուսակցությունը Հանրապետականի հետ երկխոսության մեջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Տեխաս մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում:

«Մենք Չինաստանի հետ բանակցություններ ենք վարում և հասնում անհավանական հաջողության: Անկեղծ ասած, գտնում եմ, որ մեծամասամբ Չինաստանն իրեն դրսևորում է առավել ազնիվ, քան լացող Չակը և Նենսին: Ես անկեղծ այդպես եմ կարծում»,- ասել է ԱՄՆ նախագահը:

«Լացող Չակ և Նենսի» ասելով՝ Թրամփը նկատի է ունեցել Կոնգրեսում Դեմոկրատների առաջնորդներ Չակ Շումերին և Նենսի Փելոսիին: Առաջինը գլխավորում է դեմոկրատական փոքրամասնությունը, երկրորդը՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակն է:

Դեկտեմբերի 22-ից ԱՄՆ-ում մասամբ դադարեցվել է դաշնային կառավարության աշխատանքը՝ բյուջետային միջոցների բացակայության պատճառով: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հանրապետականներին և դեմոկրատներին Կոնգրեսում չի հաջողվել համաձայնեցնել պետական բյուջեի պարամետրերը, որում Թրամփը և հանրապետականները ցանկանում են ներառել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատնեշ ստեղծելու միջոցներ: Դեմոկրատները հայտարարում են, որ երբևէ չեն համաձայնի դրա համար միջոցների հատկացմանը դաշնային բյուջեից:    

   

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ