1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թրամփը կչեղարկի Դավոս այցը, եթե ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամը շարունակվի

Թրամփը կչեղարկի Դավոս այցը, եթե ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամը շարունակվի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր այցը Դավոս, որտեղ կայանալու է տնտեսական ֆորումը, դեռևս մնում է ուժի մեջ, սակայն չեղյալ կհամարի այն, եթե ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամը ձգձգվի:

«Այն ուժի մեջ է»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ասել է Թրամփը՝ ավելացնելով, որ չի գնա, եթե այդ ժամանակահատվածում չհաջողվի վերականգնել մի շարք պետական գերատեսչությունների աշխատանքը, որոնք դադարեցվել են ֆինանսավորման հաստատման պատճառով:

Ավելի վաղ Wall Street Journal-ը վկայակոչելով Սպիտակ տան աշխատակիցներին՝ տեղեկացրել էր, որ Թրամփը հնարավոր է չեղարկի Դավոս այցը, եթե ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամը չավարտվի հունվարի 22-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]