Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Բասկետբոլիստներ Աբրամյանը և Մկրտիչյանը շարունակում են հաջող ելույթները Ղազախստանում


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամներ Արագադ Աբրամյանը և Արկադի Մկրտիչյանը շարունակում են իրենց հաջող ելույթները եվրոպական «Բիբլ» լիգայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եվրոպական «Բիբլ» լիգայի 13-րդ տուրում ղազախական «Բարսի Ատիրաու» ակումբը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի խաղացողներ Արկադի Մկրտիչյանն ու Արագադ Աբրամյանը, 81-75 հաշվով առավելության հասավ «Բաշկիմի» ակումբի նկատմամբ:

Արագադ Աբրամյանը խաղադաշտում անցկացրեց 36 րոպե, վաստակեց 21 միավոր, 11 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում:

Արկադի Մկրտիչյանը խաղադաշում անցկացրեց 28 րոպե, վաստակեց 15 միավոր, 2 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ