Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բրիտանիայի կառավարությունը եռօրյա ժամկետում Brexit-ի վերաբերյալ պլան Բ կներկայացնի խորհրդարանում պարտվելու դեպքում

Բրիտանիայի կառավարությունը եռօրյա ժամկետում Brexit-ի վերաբերյալ պլան Բ կներկայացնի խորհրդարանում պարտվելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական կառավարությունը համաձայնել Է երեք օրվա ընթացքում ապագա գործողությունների պլան ներկայացնել այն դեպքում, եթե պատգամավորները հունվարի 15-ին նշանակված քվեարկության ընթացքում մերժեն Brexit-ի պայմանների շուրջ գործարքի նախագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 10-ին հայտարարել Է Համայնքների պալատի ղեկավար Անդրեյ Լիդսոմը:

«Իհարկե, կառավարությունն այդպես կանի, վարչապետը ցուցադրել Է իր պատրաստակամությունը՝ առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալ այս պալատ հենց որ հայտնելու բան ունենա Brexit-ի շուրջ մեր գործարքի պայմանների վերաբերյալ, եւ նա կշարունակի առաջնորդվել դրանով»,-ասել Է Լիդսոմը՝ պատասխանելով այն հարցին, թե կառավարությունը կհամաձայնի արդյոք պատգամավորների՝ նախօրյակին արտահայտված ցանկությանը:

Հունվարի 9-ին ժողովրդի ընտրյալները 308 ձայնով՝ ընդեմ 297-ի, հանդես են եկել հօգուտ այն բանի, որ այլընտրական գործողությունների ծրագիրը ներկայացվի եռօրյա ժամկետում, այլ ոչ թե երեք շաբաթվա ընթացքում, ինչպես Թերեզա Մեյի կառավարությունը մտադրվել Էր անել սկզբնապես: Մինչ այդ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հունվարի 10-ին վերստին կոչ Է արել արտահերթ համընդհանուր ընտրություններ նշանակել, եթե կառավարությունը չկարողանա խորհրդարանից հասենել Brexit-ի շուրջ գործարքի ընդունման: Ընդսմին նա ընդգծել Է, որ այդ տարբերակը պետք Է ավելի նախընտրելի լինի, քան ԵՄ-ի հետ հարաբերությունների շուրջ կրկնական հանրաքվեի անցկացումը:

Միաժամանակ, ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, Թերեզա Մեյի ներկայացուցիչը հունվարի 10-ին տեղեկացրել Է, որ վարչապետը մտադիր Է Brexit-ի շուրջ գործարքի պայմանների վերաբերյալ Եվրամիության կողմից լրացուցիչ երաշխիքներ ստանալ, նախքան այն պատգամավորներին կներկայացվի հունվարի 15-ին: Ներկայում Համայնքների պալատում ընթանում են բանավեճեր՝ նվիրված առաջիկա քվեարկությանը: Դրանք սկսվել են հունվարի 9-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]